Մանվելը գրավեց Ֆիզուլին, Ջեբրայիլը, Հորադիզն ու Զանգելանը․Ոչ միայն գրավեց, այլև դարձրեց Վարանդա, Մեխակավան և Կովսական, իսկ դուք՝ հանձնեցիք. Վարագյան

Մանվելին տարիներ շարունակ սարքել էիք մարդակեր, այնինչ այս պատերազմը ցույց տվեց, որ դուք եք իրական մարդակերն ու մարդասպանը: Դավաճան վիժվածքների իշխանությունը թքած ունի մարդկային կյանքերի վրա:

Ռազմի դաշտում գտնված յուրաքանչյուր մարդ գիտի, թե ի՞նչ հոգեբանական նշանակություն ունի զինվորի համար՝ վստահ լինել, որ զոհվելուց հետո իր մարմինը չի մնա թշնամուն:

Մանվելը Հայրենիքի համար նահատակված իր զինվորներից որևէ մեկի մարմինը ոչ միայն չի թողել թշնամուն, այլև նրանց համար վրեժխնդիր է եղել, իսկ դուք ի՞նչ արեցիք, սրիկանե՛ր։

Հազարավոր մեր եղբայրների կյանքը ոչ միայն արժեք չունեցավ ձեր համար, մի բան էլ՝ նրանց մասունքները դեռևս փարված է Մայր հողին:

Մանվելը գրավեց Ֆիզուլին, Ջեբրայիլը, Հորադիզն ու Զանգելանը։ Ոչ միայն գրավեց, այլև դարձրեց Վարանդա, Մեխակավան և Կովսական. իսկ դուք՝ հանձնեցիք:

Ձեր հերոսը Գեներալ Մանվելը չէ, ձեր հերոսը մայիս բարխուդարովն է, ում օգնեցիք գրավել մեր Հայրենիքը։

Վահագն Վարագյանի ֆեյսբուքյան էջից։