Կյանքից հեռացել է տիկնիկային թատրոնի դերասան Արա Հակոբյանը

Կարճատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի վաստակաշատ դերասան Արա Հակոբյանը:

«Տիկնիկային արվեստին իր ողջ կյանքը նվիրած մեծն արտիստը միշտ վառ կմնա մեր հուշերում:

Հանգչի՛ր խաղաղությամբ, Վարպե՛տ»,- ասված է Երևանի պետական տիկնիկային թատրոնի հաղորդագրության մեջ: