Նիկոլ Փաշինյանը Հայաստան ներկայացնելու իրավունք չունի․ Աշոտյանը՝ հունվարի 11-ին Մոսկվայում նախատեսված եռակողմ հանդիպման մասին

Ակնհայտ է այլևս, որ հունվարի 11-ին Մոսկվայում նախատեսված եռակողմ հանդիպուման օրակարգը բազում սպառնալիքներ կարող է պարունակել։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Դավադիր ստահակը, ով կառչել է աթոռից և դիմադրում է սահմանադրական ճանապարհով Հայաստանում նոր, ավելի ամուր կառավարության ձևավորմանը, թաքուն է պահում ժողովրդից Ալիևի հետ գալիք հանդիպման բովանդակությունը։

ՀՀ վարչապետի պաշտոնն ուզուրպացրած Հակահայկական տականքն արդեն դե-ֆակտո սպանել է Արցախի Հանրապետությունը, և հավանական է, որ շուտով վերջին մահացու հարվածը կհասցնի նաև Հայաստանի Հանրապետությանը։

Գալիք հանդիպումը կարող է դառնալ հայկական պետականության դիակը ֆորմալինի մեջ դնելու և մեր պետականության մումիֆիկացման եզրափակիչ արարը։

Նիկոլ Փաշինյանը Հայաստան ներկայացնելու իրավունք չունի։

Մինչև Հայաստանում չփոխվի իշխանությունը, որևէ նոր պայմանավորվածություն Ադրբեջանի հետ պետք է բացառել, իսկ մինչ այդ՝ օրակարգի գերակա հարց դիտարկել բացառապես ռազմագերիների, պատանդների և աճյունների վերադարձը»,- գրել է Աշոտյանը։