Նյու Յորքն ազգային գվարդիայի զինծառայողներ է ուղարկում Վաշինգտոն

Վաշինգտոնում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած անկարգություններից հետո Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն ազգային գվարդիայի հազար զինվորական է ուղարկում մայրաքաղաք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը հայտնում է, որ զինվորականների խումբը Վաշինգտոնոմ կգտնվի մինչև երկու շաբաթ, որպեսզի օգնի և նպաստի նախագահական իշխանության խաղաղ փոխանցմանը: Նահանգապետը հայտնել է, որ Նյու Յորքը պատրաստ է իր աջակցությունը հայտնել այն հարցում, որ Ամերիկայի ժողովրդի կամքն իրացվի անվտանգ ճանապարհով: