Դեմոկրատիայի տոնն ավարտված է․ Ռուսաստանից արձագանքել են ԱՄՆ-ում տեղի ունեցող իրադարձություններին

ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչևն ԱՄՆ-ում տեղի ունեցող իրադարձություններին արձագանքել է «Դեմոկրատիան կաղում է երկու ոտքից» արտահայտությամբ: Համապատասխան գրառումը նա արել է ֆեյսբուքյան իր էջում:

Ռուսաստանցի պաշտոնյայի խոսքերով, Վաշինգտոնը կորցրել է այլոց ուղի ցույց տալու իրավունքը. «Դեմոկրատիայի տոնն ավարտված է: Դա, ցավոք, հատակն է: Սա ասում եմ առանց չարախնդության: Ամերիկան այլևս չի դնում ուղղություն, հետևաբար կորցրել է այն ցույց տալու բոլոր իրավունքները»,-գրել է նա:

Կոսաչևը տեղի ունեցածի պատճառ համարում է Թրամփի ինքնասիրահարվածությունը, էքսցենտրիկ լինելն ու արկածախնդրությունը: