Կոնգրեսը պաշտոնապես հաստատել է Ջո Բայդենի հաղթանակը

Փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է Ջո Բայդենի հաղթանակի մասին` պաշտոնապես ավարտելով 2020-ի նախագահական մրցավազքը:

Հինգշաբթի վաղ առավոտյան Կոնգրեսը պաշտոնապես հաստատեց ընտրված նախագահ Ջո Բայդենի տարած հաղթանակն ընտրություններում այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների բազմությունը նախօրեին գրոհել էր Կապիտոլիումը:

Երբ օրենսդիրները պաշտոնապես հաստատեցին յուրաքանչյուր նահանգի ընտրիչների կոլեգիայի ձայները, Մայք Փենսը Պալատի և Սենատի համատեղ նիստին հայտարարեց, որ Բայդենը և նորընտիր փոխնախագահ Քամալա Հարիսը 306 ձայն են ստացել 232 դիմաց Թրամփի և Փենսի օգտին:

Ընտրիչների կոլեգիայում ընտրված նախագահի հաղթանակը հաստատող քվեարկությունը վերջին քայլն է հունվարի 20-ին նախատեսված նրա երդմնակալությունից առաջ։