Facebook-ն ու YouTube-ը հեռացրել են «գողացված ընտրությունների» մասին Թրամփի տեսանյութը

Facebook-ն ու YouTube-ը արգելափակել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տեսանյութը, ասվում է սոցիալական հարթակների հաղորդագրություններում։

Այս որոշումը սոցհարթակները հիմնավորում են օգտագործման կանոնների խախտումով։

Ավելի վաղ Թրամփը անկարգությունների ֆոնին դիմել է Կապիտոլիումի մոտ գտնվող իր աջակիցներին և հայտարարել, որ ընտրությունները «գողացվել են» իրենից։ Նա նաև իր կողմնակիցներին կոչ է արել տուն գնալ։