Իրանի ՊՆ-ն հայտարարել է Ֆահրիզադեի սպանության մեջ Իսրայելի գործուն մասնակցության ապացույցների մասին

Իրանի պաշտպանության նախարար Ամիր Հաթամին հայտնել է, որ առկա են երկրի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ Մոհսեն Ֆահրիզադեի սպանության մեջ Իսրայելի գործուն մասնակցության ապացույցներ: Այս մասին հայտնում է Iran Press-ը:

Հաթամին նամակներ է հղել ավելի քան 60 երկրի Պաշտպանության նախարարներին, որում կոչ է արել հրաժարվել պետական ահաբեկչության դեմ պայքարում երկակի ստանդարտներից ու դատապարտել այդ անմարդկային հանցանքը:

«Կան լուրջ ապացույցներ այս սպանության մեջ իսրայելական ռեժիմի գործուն մասնակցության վերաբերյալ»,- նշել է պաշտպանության նախարարը, հավելելով, որ իրենց իրավունք են վերապահում արձագանքել այդ գործողությանը: