Ադրբեջանցիները Քարինտակի ելքի մոտ ամբողջ ամրացված շրջան են կառուցում․wargonzo

Ադրբեջանցիները Քարինտակի ելքի մոտ ամբողջ ամրացված շրջան են կառուցում: Այս մասին հայտնում է @wargonzo նախագիծը՝ նշելով, որ ստացել է ասվածն ապացուցող լուսանկար:

Նախագիծը, հղում անելով Ստեփանակերտում իր աղբյուրին, նաև փոխանցում է, որ մի քանի օր առաջ Կարմիր Շուկայից Շուշի է գնացել մեծ ավտոշարասյունը, որը տեղափոխել է շինտեխնիկա: