Այսօր բոլոր ստորություններն ու անօրինություններն ավելի են մեծացնում պայքարը ուժեղացնելու իմ մղումը

Սիրելի հայրենակիցներ,

Այսօր՝ 29․12․21թ․, երբ «Վարդաշեն» ՔԿՀ-ում ավարտվել է իմ «կարանտինի» ժամանակը, և ինձ պետք է տեղափոխեին ընդհանուր խուց, անակնկալ կերպով տեղափոխեցին «Նուբարաշեն» ՔԿՀ։ Առայժմ չեմ կարող ասել՝ որն է պատճառը, բայց վստահ եմ, որ նիկոլ-քյարամյան-քննիչ-դատախազ-դատավոր շղթան փորձում է ամեն ինչ անել՝ ակտիվ քաղաքական ու լրագրողական գործունեությունից ինձ մեկուսացնելու համար։ Հիմա այստեղ նույնպես տեղավորել են ինչ-որ խցում՝ դարձյալ կարանտին անցնելու։

Խուցը, նախկին խցի համեմատ, մեծ է, բայց շատ ավելի անհարմար ու ցուրտ։ Իհարկե, սա պատճառ չէ ընկճվելու կամ հուսահատվելու, ուղղակի ցանկանում են ցավեցնել ու ստիպել, որ ես դադարեցնեմ ակտիվությունս, որը, վստահաբար, չի հաջողվի։

Այսօր բոլոր ստորություններն ու անօրինություններն ավելի են մեծացնում պայքարը ուժեղացնելու իմ մղումը։

Ես խոստանում եմ, որ վերը նշված շղթայի բոլոր մեղավորները կրելու են խստագույն պատիժներ։

Սիրելիներս, այստեղի մթնոլորտը դեռ ինձ ծանոթ չէ, վստահ եմ՝ կծանոթանամ ու ձեզ մանրամասն տեղյակ կպահեմ։ Պինդ ու ուժեղ եղեք։

Ժաննա ջան, ավելի ակտիվացեք, մեր կայքի այցելուն պետք է ամեն ինչից տեղյակ լինի։ Հասկանում եմ՝ տոն օրեր են, բայց, կարծում եմ, նույնիսկ այդ օրերին Հայկն ու տղաները կարող են ապահովել որոշակի տեղեկատվություն։

Այս իշխանության կործանումը կսկսվի բանտի խցից, դրանում չկասկածեք։

Մեր գործն արդար է, մենք կհաղթենք։

«Նուբարաշեն» ՔԿՀ

301221թ