ՀՀ նախագահի հրամանագրով՝ Արսեն Մանգասարյանը նշանակվել է Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արսեն Մանգասարյանը նշանակվել է Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Արսեն Մանգասարյանին նշանակել Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար»,- ասված է նախագահի հրամանագրում: