Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն այցելել է հանձնված Քարվաճառ

Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Քերիմ Վելիևն այցելել է Ադրբեջանին Հայաստանի իշխանությունների կողմից հանձնված Քարվաճառում տեղակայված զորամասեր։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Նա ծանոթացել է Հայաստանի հետ սահմանին 3400 մ բարձրության վրա  ծառայություն իրականացնող զինծառայողների պայմաններին»,-նշում են ԶԼՄ-ները։