ՊԲ ստորաբաժանումները չեն կրակել ադրբեջանական ընկերության աշխատակիցների ուղղությամբ․ Արցախի ՊՆ

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ  Ադրբեջանական ԶԼՄ-ներով տարածվող լուրերը, համաձայն որոնց, իբր ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից  դեկտեմբերի 29-ին կրակ է արձակվել  ադրբեջանական  «Բակսել» ընկերության աշխատակիցների ուղղությամբ և որի արդյունքում իբր վիրավորում է ստացել մեկ ադրբեջանցի , բացարձակ սուտ է և հանդիսանում է հերթական ապատեղեկատվությունը: