Վարդենիսի համայնքապետարանի շենքից ոստիկանները բերման ենթարկեցին ավագանու ընդդիմադիր անդամներին

Վարդենիսի համայնքապետարանի շենքից քիչ առաջ ոստիկանները բերման ենթարկեցին ավագանու ընդդիմադիր անդամներին։

Ոստիկանները որևէ հիմք չներկայացրին բերման ենթարկելուց առաջ։

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ավագանու անդամների այս բերման ենթարկելը ոչ իրավաչափ է. «Ոստիկանապետը հրաժարվում է որևէ իրավական հիմք ներկայացնել բերման ենթարկելու։ Հրաժարվում է որևէ պատճառաբանություն ներկայացնի։ Սա բացառապես ոչ իրավաչափ գործողություն է։ Նրանց նպատակը ավագանու նիստը խափանելն է»,- նշեց նա։