Վարդենիսում օրը ցերեկով և բոլորի աչքի առաջ տեղի է ունենում մանդատագողություն

Այն, ինչ կատարվում է այս պահին Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու նիստի ընթացքում, որևէ աղերս չունի իրավական պետության վարքագծի հետ:

Օրը ցերեկով և բոլորի աչքի առաջ տեղի է ունենում մանդատագողություն, ավագանու անդամների առևանգում, օրվա իշխանության դիմագծին հարիր այլանդակություն:

Համայնքի ավագանի ընտրված թեկնածուների և քաղաքական ուժերի հանդեպ վարչապետի աթոռին կառչած գլխավոր խուժանի ուղիղ հրահանգով այս պահին կիրառվում են միջնադարյան բռնարարքներ, և այս ամենը ոչ այլ ինչ է, քան խուժանապետության հաստատում մեր երկրում:

Հ.Գ. Շուտով հանդես կգամ ֆեյսբուքյան ուղիղ եթերում և առավել հանգամանալի կներկայացնեմ իրավիճակը Վարդենիսում։

ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից