Հայտնի է Պուտինի և Բայդենի հեռախոսազրույցի օրը և ժամը

Հինգշաբթի, ժամը 15:30-ին (Մոսկվայի ժամանակով 23:30-ին) նախատեսված է ԱՄՆ-ի և Ռուսաստանի ղեկավարներ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը: Այդ մասին է վկայում է չորեքշաբթի օրը Սպիտակ տան կողմից տարածված ԱՄՆ նախագահի ժամանակացույցը։ Գրում է ՏԱՍՍ-ը:

«Նախագահ Բայդենը հեռախոսազրույց կանցկացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու մի շարք թեմաներ, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության հետ առաջիկա դիվանագիտական ​​փոխգործակցությունը»,- ասվում է փաստաթղթում։ Այնտեղ ընդգծվում է, որ զանգն անցկացվելու է մամուլի համար փակ ռեժիմով։

Չորեքշաբթի ավելի վաղ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Էմիլի Հորնը հայտնել էր, որ Բայդենը ակնկալում է հինգշաբթի օրը հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ և մտադիր է քննարկել մի շարք թեմաներ, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության հետ առաջիկա դիվանագիտական ​​շփումները։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ՏԱՍՍ-ին հաստատել է, որ Պուտինը հինգշաբթի ուշ երեկոյան հեռախոսազրույց կունենա Բայդենի հետ։