Մենք ամերիկյան ուժերին կվտարենք Իրաքից. Իրաքի դիմադրություն

Իրաքի դիմադրության խմբերի համակարգող խորհուրդը հայտարարել է, որ ԱՄՆ-ը լուրջ չի վերաբերվում այդ երկրից իր ուժերի դուրսբերմանը, սակայն Դիմադրությունն այդ ուժերին կվտարի Իրաքից:  Գրում է parstoday.com-ը Fars News գործակալության հաղորդման համաձայն,  հայտարարության մեջ ասվում է. «Մեզ համար ամեն օր ավելի պարզ է դառնում, որ ԱՄՆ-ի օկուպացիոն ուժերը  լուրջ չեն վերաբերվում Իրաքի ժողովրդի պահանջների և խորհրդարանում ընդունված բանաձևի կատարմանը»:

Իրաքի Դիմադրությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր է իր ուժերը պահել Իրաքի մի շարք ռազմաբազաներում, ինչպես նաև վերահսկել Իրաքի օդային տարածքը և լրտեսել ԻԼԻՊ-ի տարրերից զերծ տարածքները։

Իրաքի ժողովուրդն ու խմբավորումները պահանջում են այդ երկրից ամերիկյան ահաբեկչական ուժերի դուրսբերումը, իսկ խորհրդարանը հաստատել է այդ ուժերի դուրսբերման ծրագիրը: