Թուրքիայում անցկացված վերջին հարցման տվյալներով Էրդողանը պարտություն է կրել
Թուրքիայում անցկացված վերջին հարցման տվյալներով, Անկարայի և Ստամբուլի քաղաքապետները զգալի առավելություն ունեն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ։
Fars News գործակալության՝ Metropol ինստիտուտի անցկացրած հարցման համաձայն, ամենաշատ ձայները հավաքել է Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավասը՝ 54,4 տոկոս ձայն: Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգտին իր ձայնը տվել է հարցվածների 32,2 տոկոսը:
Ստամբուլի քաղաքապետ Աքրամ Իմամօղլուի և Էրդողանի օտին տրված ձայների հարաբերակցությունը կազմել է 48,7 և 36,6 տոկոս։
Ընդդիմադիր կուսակցությունները կոչ են արել արտահերթ ընտրություններ անցկացնել՝ Էրդողանի և նրա կուսակցության ժողովրդավարության նվազման պատճառով, սակայն նախագահը հայտարարել է, որ ընտրությունները տեղի կունենան 2023 թվականի հունիսին՝ նախատեսված ժամանակացույցի համաձայն։
Թուրքական լիրայի արժեզրկումը, գնաճը և աղքատության աճը հանգեցրել են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ժողովրդականության աննախադեպ անկմանը: