Ռաիսին Մոսկվա կայցելի 2022 թվականի սկզբին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իրանցի գործընկեր Էբրահիմ Ռաիսիին հրավիրել է այցելել Ռուսաստան՝ իրանա-ռուսական հարաբերություններն ընդլայնելու նպատակով։ Սպասվում է, որ Ռաիսին Մոսկվա կմեկնի 2022 թվականի սկզբին։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Բահադորի Ջահրոմին։ Գրում է IRNA գործակալությունը:

«Իրանի նախագահի այցը Ռուսաստան տեղի կունենա տարածաշրջանի երկրների հետ երկկողմ և բազմակողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ երկրի քաղաքականությունն ապահովելու, մասնավորապես՝ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման նպատակով»,- ասել է կառավարության խոսնակը։