Համոզված եմ, որ գալիք տարի մեր երկկողմ դաշնակցային փոխգործակցությունը կշարունակի զարգանալ․ ՌԴ նախագահի ուղերձը ՀՀ նախագահին

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին։ Ռուսաստանի Դաշնության նախագահի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հայ-ռուսական հարաբերությունները հիմնված են բարեկամության բարի ավանդույթների, մշակութային և հոգևոր մտերմության վրա: Համոզված եմ, որ գալիք տարի մեր երկկողմ դաշնակցային փոխգործակցությունը, տարբեր ոլորտներում կառուցողական համագործակցությունը կշարունակի զարգանալ՝ ի շահ մեր եղբայրական ժողովուրդների և ի նպաստ տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման»: