Ադրբեջանը զորավարժություն է անցկացնում՝ զինված ուժերի պատրաստվածությունը պահպանելու նպատակով

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է բանակի ցամաքային զորքերի կոմանդոների մասնակցությամբ զորավարժություն անցկացնելու մասին։ Գրում է parstoday.com-ը:

Նախարարությունը հայտարարել է. «Զորավարժությունն անցկացվել է մարտական ​​պատրաստվածության ամրապնդման պլանի և հատուկ տակտիկական վարժանքների անցկացման նպատակով»։

Ըստ այս հայտարարության, զորավարժությունների հիմնական նպատակը գիշերային և ցերեկային մարտական ​​գործողություններում մարտավարական հմտությունների բարձրացումն է։ Անվտանգության նկատառումներից ելնելով, զորավարժությունների անցկացման վայրը չի նշվել:

Ավելի վաղ,  Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ  բանակում  ձևավորվում են  արագ արձագանքման բրիգադներ՝ մարտական ​​առաջադրանքները ավելի լավ կատարելու համար։ Նա հավելել էր, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, Ադրբեջանի բանակի ծախսերն աճել են: