Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ ԱԺ «Հայաստան» խմբակցության նիստ է կայացել

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության նիստ, որը վարել է «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը: Այս մասին հայտնում է դաշինքի ֆեյսբուքյան էջը։

«Նիստում ամփոփվել են 8-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանի աշխատանքները, քննարկվել 2-րդ նստաշրջանի անելիքները, ինչպես նաեւ խմբակցության գործունեության ծրագրի ընթացքը»,- նշված է հաղորդագրությունում։