Պաշտոնյաների կողմից հայտարարագրեր ներկայացնելու կապակցությամբ հարուցվել է 42 գործ

2021 թվականին պաշտոնատար անձանց կողմից հայտարարագրեր ներկայացնելու կապակցությամբ հարուցվել է 42 գործ։ Այս մասին դեկտեմբերի 28-ին տեղի ունեցած քննարկման ժամանակ հայտարարեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Նարեկ Համբարձումյանը։

Նա հավելեց, որ հինգ նյութ ուղարկվել է գլխավոր դատախազություն։

«Երկու դեպքում հայտարարատուները անհամապատասխանությունների վերաբերյալ բացատրություններ չեն տվել, երկու դեպքում էլ պարզվել է, որ հայտարարատուները որպես նվեր ավելի քան 3 մլն դրամ կանխիկ գումար են ստացել։ Մեկ այլ դեպք էլ կապված է տվյալների կոծկման կամ դրանց կեղծման հետ»,- ասաց նա։

Հանձնաժողովի մեկ այլ անդամ Լիլիթ Ալեքսանյանն ասաց, որ այս տարի ուսումնասիրվել է պահանջները չկատարելու և շահերի բախման վերաբերյալ 45 դիմում եւ հրապարակում։

«Դրանցից երեքով հարուցվել է անհամապատասխանության վարույթ. մեկ գործ՝ մարզպետի, մեկը՝ համայնքի ղեկավարի, մյուսը՝ դատավորի նկատմամբ, որի լիազորությունները կասեցվել են։