Պայքարե՛նք քաղաքական հետապնդումների դեմ և ազատագրե՛նք Հայաստանը օտարի իշխանությունից (տեսանյութ)

«Հայաստանում այսօր բռնության ու վախի մթնոլորտ է ստեղծվել,  քաղաքական հետապնդման են ենթարկվում մարդիկ, որոնք դուրս են եկել այս վարչախմբի դեմ պայքարի»,- «Մենք» հաղորդաշարի եթերում ասել է «Ազգային օրակարգ» կուսակցության նախագահ Արա Հակոբյանը։

«Անձերը, որոնք կոշտ պայքարի մեջ են մտել այս վարչախմբի դեմ, նրանք թիրախավորված են, և՛  կձերբակալվեն, և՛ կկալանավորվեն։ Դրանք քաղաքական հետապնդումներ են, ու դրա մասին պետք է բարձրաձայնել միջազգային ատյաններում»։

Արա Հակոբյանը նկատեց․ «ՀՀ-ում այսօր բռության ու վախի մթնոլորտ է ձևավորվում։ Քաղաքական հետապնդման են ենթարկվում մարդիկ, որոնք բաց ճակատով դուրս են եկել պայքարի այս վարչախմբի դեմ։ Իսկ այս կալանավորումների մեջ դուք տրամաբանություն մի  փնտրեք»։

Արա Հակոբյանը  իրավիճակը փոխելու մեկ ելք է տեսնում՝ պայքարել Հայաստանը  օտարի իշխանությունից ազատագրելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում