Քաղաքական կալանավորումներին հաջորդելու են լուրջ գործընթացներ (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Վերադարձ» մշակութային բարեգործական հիմնադրամի հիմնադիր, նախկին պատգամավոր Արագած Ախոյանը։

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք քաղաքական ձերբակալությունների, կալանավորումների և այլախոհ գործիչների դեմ հարուցված շինծու քրեական գործերի մասին՝ մասնավորապես անդրադառնալով «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի երկու ամսով կալանավորման որոշմանը։ Բոլոր այս ձերբակալությունները, ըստ Արագած Ախոյանի, ամբոխին էժան հաց տալու, ինչպես նաև այս իշխանությունների ծրագրերը տապալելու ուղղությամբ կարևոր ներքաղաքական գործընթացները կանխելու նպատակ ունեն։ Պատահական չէ, որ Սյունիքի հայրենասեր տղաները, որոնք պատրաստ են դիմադրելու թուրքին Սյունիքում ցանկացած տեսակի զիջումներին, այս պահին անազատության մեջ են, մինչդեռ նրանց արարքներում որևէ ապացուցելի հանցակազմ չկա։

Անդրադարձանք հայ-թուրքական հարաբերությունների և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու այս իշխանությունների օրակարգին։ Արագած Ախոյանը վստահաբար ասաց, որ Թուրքիայի հետ հարաբերություններում Հայաստանը պարբերաբար խաղաքարտին է դնելու իր շահը, արժանապատվությունը, տարածքային ամբողջականությունը, պահանջատիրությունը, մինչդեռ մեր Սահմանադրությամբ և բազմաթիվ փաստաթղթերով ամրագրված է, որ Արմտյան Հայաստանից տեղահանված հայությունն ու նրա ժառանգները բազմաթիվ իրավունքներ ունենք այդ տարածքներում։ Եվ հիմա թուրքի և ադրբեջանի շահերը սպասարկող իշխանությունները եկել և իրականացնում են թուրքական օրակարգ, որպեսզի այլևս երբևէ հայը չխոսի այդ իրավունքներից։

Մանրամասները՝ տեսանյութում