ԶՊՄԿ-ի մոտ 60 %-ը կանցնի ռուսական ընկերության վերահսկողությանը․ ՄՊՀ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մոտ 60 %-ը կանցնի Ռուսաստանում գրանցված արդյունաբերական ընկերության վերահսկողությանը։ Այս մասին դեկտեմբերի 28-ին լրագրողների հետ զրույցում ասաց մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ ամփոփելով անցնող տարվա արդյունքները։

Գևորգյանի խոսքով՝ սա այս տարվա ամենախոշոր գործարքն է։  «Օգտակար հանածոների արդյունահանման ոլորտում այս տարի սա ամենախոշոր գործարքն էր»,-ասաց հանձնաժողովի նախագահը։

Նա նշեց, որ մեկ այլ խոշոր գործարք իրականացվել է հեռահաղորդակցության ոլորտում։

«Ռոստելեկոմ»-ի բաժնետոմսերը ձեռք են բերվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից»,-հայտնեց Գևորգյանը։