Արցախցիները և հայաստանցիները չեն ուզում այդ նախկին հայերի ադրբեջանամետ «կայֆերի» համար վճարել

Արցախի նախագահի և Արցախի Ազգային ժողովի հայտարարություններից հետո, առ այն, որ արցախցիները համաձայն չեն դառնալ փաշինյանական իշխանության համար թուրքական  մանրադրամ և հնազանդ գնան դեպի ոչնչացում, կրկին ակտիվացավ թուրք-ադրբեջանական տեղեկատվական (գործակալական) ցանցը Հայաստանում։

Ընդ որում, այդ ցանցի կարկառուն ներկայացուցիչները կրկին ջանասիրաբար սկսեցին ադրբեջանահաճո, հակահայկական, ապազգային քարոզչությունը՝ կրկին կիսելով մեզ բոլորիս բացասական առումով հայաստանցի, ղարաբաղցի, ջավախքցի, ախպար և այլ անվանումներով։

Կրկին այդ անհայրենիք թուրքի վիժվածքները սկսեցին մեղադրել հայերին, որ վերջիններս չեն համաձայնում հնազանդվել փաշինյանական իշխանության կողմից որդեգրած թուրք-ադրբեջանամետ հայասպան քաղաքականությանը։

Չնայած հասկանալի է թուրք-ադրբեջանական կամավոր համացանցային գործակալների զայրույթը, չէ՞ որ, արդեն մտովի իրենց «մաշնեքը» լիցքավորում էին էժան ադրբեջանական բենզինով և «ֆսսալով» երթևեկում էին դեպի Բաքու կամ Լենքորան «շոփինգի»՝ կարծելով, որ թուրքը իրենց գրկաբաց և անհամբեր սպասում է։

Սակայն արի ու տես, որ արցախցիները և հայաստանցիները չեն ուզում այդ նախկին հայերի ադրբեջանամետ «կայֆերի» համար վճարել սեփական երեխաների արյունով և սեփական երկրի ապագայով։

Այդ իսկ պատճառով դա նորմալ է, որ համացանցում գործող թուրք-ադրբեջանական գործակալները պիտի կատաղեին, բա ի՞նչ անեն խեղճ անասունները, բա դրանց սաղ հաշվարկները փոզմիշ եղան։

Այնպես որ, ժողովուրդ ջան, մի զայրացեք, ավելի լավ է՝ սրանց բոլորին հիշեք, իհարկե, ես ի նկատի չունեմ խաբված և մոլորված մեր հայրենակիցներին, որոնց թույնել են հակաարցախյան թուրքական թույնով, ես ի նկատի ունեմ, որ անպայման պետք է լլլաաավվվ հիշել այն թուրքի լամուկներին, ովքեր այս ադրբեջանամետ հակաարցախյան լկտի  տեղեկատվական հոսքերի «կամադիրներն են»։

Այ, դրանց հանկարծ չմոռանանք։

Երբեք չմոռանա՛ք

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից