Գոլանի բարձունքները Սիրիայի տարածքի անբաժանելի մասն են. Դամասկոս

Սիրիայի ԱԳՆ-ն երկուշաբթի օր խստորեն դատապարտել է Գոլանում սիոնիստաբնակ ավանների կառուցումն ընդլայնելու Սիոնիստների ջանքերը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Սիրիայի ԱԳՆ-ը, դատապարտելով օկուպացված Գոլանում սիոնիստների սադրիչ գործողությունները, հայտարարել է, որ  Գոլանը Սիրիայի տարածքի անբաժանելի մասն է և այն վերադարձնելուն ուղղված Դամասկոսի ջանքերը շարունակվելու են:

Արաբական լիգայի գլխավոր քարտուղար Ահմադ Աբուլ Ղեյթը երկուշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, որում դատապարտել է օկուպացված Գոլանի բարձունքներում սիոնիստաբնակ ավանների ընդլայնման  ծրագիրը: Նա հայտարարել է, որ Իսրայելն օկուպացրել է Գոլանի բարձունքները, իսկ այդ տարածքում իրականացվող ավանաշինության ծրագիրը խախտում է ՄԱԿ-ի բանաևերը և միջազգային իրավունքի սկզբունքները: