Միլոնովն Արցախում է

ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովն Արցախում է։ Պատգամավորն իր ֆեյսբուքյան էջում Արցախի նախագահի հետ լուսանկար է հրապարակել՝ հայտնելով, որ քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, հետպատերազմյան շրջանում եկեղեցիների, քրիստոնեական համայնքների պահպանման ու վերականգնման անհրաժեշտությունը և հանրապետությունում կյանքը։