Ադրբեջանական բանակում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում լեռնահրաձգային հատուկ միավորների ստեղծմանը

Դատելով արդեն պաշտոնապես «հաղթական գերագույն գլխավոր հրամանատար» տիտղոսով (չէ մի չէ՝ սուլթան Մեհմեդ Ֆաթիհ) հանդես եկող Բաքվի բռնապետի քարոզչամիջոցներ սպրդող տեղեկատվությունից ադրբեջանական բանակում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում կորպուսների կազմում լեռնահրաձգային հատուկ միավորների ստեղծման վրա։

Մասնավորապես, այդ քարոզչամիջոցներից մեկին թուրք փորձագետի տված հարցազրույցից պարզ է դառնում, որ ադրբեջանական ժամանակավոր բռնազավթման տակ գտնվող Հադրութում մի քանի օր առաջ բացված զորամասը ևս այդ բնույթի միավորների սպասարկման և պատրաստման համար է։

Ընդհանուր առմամբ, պետք է նշել, որ ադրբեջանական բանակում տեղի ունեցող փոփոխություններից Ադրբեջանի ներսում չափազանց կարևոր է դիտարկվում հենց լեռնային տեղանքում հատուկ գործողություններ իրականացնելու ունակ միավորների ստեղծումը,, իսկ այդ գործընթացին մասնակցում են Թուրքիան և Պակիստանը, որոնցից առաջինը լեռնային պայմաններում քուրդ պարտիզանների, իսկ երկրորդը բարձրլեռնային գոտում Հնդկաստանի հետ մարտերի լուրջ փորձառություն ունի։

 

Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից