Այլանդակության շքերթ է, սրբապղծության պարահանդես

Գործող վարչապետը հրապարակավ հայտարարում է, թե Արցախը գործնականում կորցրել է Ադրբեջանի կազմից դուրս ինքնորոշվելու իրավունքը, այսինքն՝ փաստացի ճանաչում է Արցախը Ադրբեջանի մաս, Արցախյան ազատամարտի զոհերը ու համազգային, ժողովրդական զոհողությունների տասնամյակները որակում անօգուտ և խոշոր հաշվով անիմաստ, իսկ նիկոլական ակտիվը ամենակեղտոտ մանիպուլյացիաներով քարոզչական գրոհ է կազմակերպում Արցախի՝ իրենց թիմակից նախագահի հայտարարությանն ի պատասխան՝ թիրախը ունենալով Արցախը և արցախցիներին։ Այլանդակության շքերթ է, սրբապղծության պարահանդես, երբ հարց են տալիս՝ քանի՞ արցախցի է զոհվել Հայաստանը պաշտպանելիս։ Ու սա ասում են մարդիկ, ում կուռքը ոչ վաղ անցյալում հայտարարում էր՝ Արցախը Հայաստան է և վերջ։

Վարդան Բալյանի ֆեյսբուքյան էջից