Չարակամները փորձում են քանդել հարաբերությունները Իրանի և հարևանների միջև. Ռաիսի

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին մատնանշել է չարակամների փորձերը՝ քանդելու Իրանի և նրա հարևանների միջև հարաբերությունները։ Գրում է IRNA գործակալությունը:

Նախագահի խոսքով, այն պայմաններում, երբ Իրանի կառավարությունը կենտրոնացած է հարևան երկրների հետ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման վրա, բնական է, որ չարակամները կփորձեն քանդել նման հարաբերությունները։

Նա նաև նշել է Իրանից նավթի արտահանման աճի մասին։ Նրա խոսքով, այս տարի երկրի ոչ նավթային արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 40 տոկոսով։