Բաքուն Հայաստանի դեմ ևս երկու հայց կներկայացնի միջազգային դատարան․ Բայրամով

Ադրբեջանը Հայաստանի դեմ ևս երկու հայց կներկայացնի միջազգային դատարան, ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

«2021թ. առաջին անգամ տեղի ունեցան միջպետական դատավարություններ և հայցեր ներկայացվեցին Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Աշխատանքներն այս ուղղությամբ արդեն սկսվել են, այս տարվա ընթացքում Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, միևնույն ժամանակ ռասայական խտրականության ցանկացած ձևի դեմ 1965թ. կոնվենցիայի շրջանակում՝ ՄԱԿ միջազգային դատարան»,- ասել է Բայրամովը։

Նախարարի խոսքով՝ Ադրբեջանը կշարունակի հայցեր ներկայացնել Հայաստանի դեմ միջազգային դատարան. «Կարճ ժամկետում միջազգային դատարան կդիմենք Հայաստանի կողմից երկու կոնվենցիաների խախտման վերաբերյալ՝ էկոլոգիային և շրջակա միջավայրին հասցված վնաս, ինչպես նաև Ադրբեջանի էներգետիկ և բնական պաշարների անօրինական յուրացում։ Սա 2022 թ. գերակա ուղղություններից մեկն է»։