Փաստորեն ռեկտորի գինը ոչ միայն Մոսկվայում թուրքին տեսնելն է, այլ բաքու գնալն ու նիկոլի ուսապարկերի պես պնդելը, որ այնտեղ իրենց լավ են վերաբերվում

Երկու օր «քրտնաջան աշխատանք»։ Տասնյակ զանգեր լրատվամիջոցներին, որպեսզի ԵՊԲՀ ռեկտորի մասին գրված նյութերը լրատվականները հեռացնեն և էլի շարունակեն հայ հասարակությանը սփռել յուր «ճիշտ» տեսակը։

Փաստորեն ԵՊԲՀ աշխատակազմի պաշտոնյաները ունեն մեկ «սուրբ» պարտականություն։ Բոլոր լրատվամիջոցներին ահաբեկելու միջոցով անբիծ պահել նիկոլի նշանակած ռեկտորին։

Սակայն, անհաջող այս փորձից հետո որոշեցին դիմել մի գրվածքի՝ բացառապես ներքին սպառման համար։ Գրվածք, որը վերջնականապես փարատում է կասկածները, որ ռեկտորի պաշտոնի համար շաատ հեռուն կգնա։

Դավաճան նիկոլի մի քանի թեզ,  որոնք ռեկտորի գրվածքի հիմքն են։

– Բա «նախկինո՞ւմ»։ Բա «նախկիննե՞րը»։ Դե ինչ ասես մի ռեկտորի ով 2004, 2006 և 2008-ի հաղթանակած պետության և այսօրվա խղճուկ գոյատևման միջև տարբերություն չի տեսնում։

– Ինչ էլ լինի մենք մեզ պարտված չենք համարի հիմարության վերարտադրությունը։ Ուրեմն Մոսկվայում թուրքին ասել է, թե պատերազմները հաղթանակով չեն ավարտվում։ Իրո՞ք։ Էդ տեքստը ասել եք մի ազգի ներկայացուցչի, ով իր հաղթանակից կուրացած մեր ազգային արժանապատվությունը զրոյի է հասցնում անդադար նորանոր զիջումներ պարտադրելով։

– Գերիների մասին խոսել է գերիներին տանջամահ անող ռեժիմի ներկայացուցիչների հետ։ Ի՞նչ մարդասիրական քայլ։ Որևէ մեկի մոտ կասկած կա՞, որ թուրքի կողմից եկածները անում են ամեն ինչ՝ մեր ժողովրդի դեմ ատելություն տարածելու համար։

Հիմա գերիների առողջության վերաբերյալ։ Ռեկտորի պաշտոնը Ձեզ շնորհած նիկոլը բաքվի դժոխքից ետ եկածներին կալանավորել է: Տեսե՞լ եք կալանավորված տղաների առողջական ու բարոյահոգեբանական վիճակը։ Թե այդ մեկը չի հրամայել նիկոլը։

Փաստորեն ռեկտորի գինը ոչ միայն Մոսկվայում թուրքին տեսնելն է, այլ բաքու գնալն ու նիկոլի ուսապարկերի պես պնդելը, որ այնտեղ իրենց լավ են վերաբերվում։

Այս անդրադարձը ունի բացարձակապես մեկ նպատակ։

Նման բաներն աչքաթող անել չի կարելի, որովհետև ինչպես արդեն ասել եմ դավաճան նիկոլի, պաշտոնի մեռած ռեկտորի մահացու թշնամին հետևողականությունն է։ Հետևողական ուշադրությունը սրանց արածի, ասածի և իրականության միջև պատճառահետևանքային կապի բացահայտումը։ Նմաններին մեր իրականությունից բացառելու գործուն հետևողականությունից նահանջել չի կարելի։

Հ.Գ. Դավաճանությունը շատ վատ բան է, ուրացող լինելը շատ վատ բան է, բայց ուտող ուրացող դավաճանն ուղղակի անտանելի։

Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից