Բազմաթիվ դպրոցներում կիսամյակի վերջին սկսվել է գնահատականների փոփոխության գործընթաց․ փոխնախարար

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Էլեկտրոնային մատյանը, իր բոլոր խնդիրներով հանդերձ, շատ տեսանելի է դարձրել այն, ինչն առանց այդ էլ ենթադրելի էր։ Բազմաթիվ դպրոցներում կիսամյակի վերջին սկսվել է գնահատականների փոփոխության գործընթաց։ Դպրոցներ կան, որտեղ նման փոփոխությունները հարյուրներով են հաշվվում։

Չեմ կարծում, որ սա տեխնիկական խնդիր է։ Սա գնահատականի գերարժևորման և կրթության չարժևորման խնդիրն է։

Չափորոշիչը ճանապարհ է բացում այս խնդրի լուծման համար, բայց խնդիրը կլուծվի, երբ կրթության բոլոր շահառուները հստակ գիտակցեն, որ կրթությունը կեղծիք անելու տեղ չի կարող լինել»։