Բժիշկը, որը փորձում է բուժել և այդ խեղված ճակատագրերը կյանքի վերադարձնել, նման քայլի համար պետք է ամաչի․ Տիգրան Ներսիսյանը՝ ադրբեջանցիների հետ հանդիպման մասին

Ոչ ոք իրավունք չունի Հայաստանի Հանրապետության մշակութային գործիչների անունից ներկայանալ , հանդիպում ունենալ , թեյ խմել ադրբեջանցի գործիչների հետ և տպավորություն ստեղծել թե բոլոր հայ մշակույթի գործիչները հավանություն են տալիս ձեր քայլին և ձեր գործունեությանը ։ Ներկայացեք բացառապես և միայն ձեր անուն ազգանուններով և Հայաստանի մնացյալ մշակութային գործիչների հետ գործ չունեք և մի ներկայացրեք նրանց։

Միայն այդ դեպքում հանգիստ կարող եք թեյ խմել և նույնիսկ անկողին մտնել այդ նախաձեռնությունը իրականացնողի ՝ անբարոյական շվիդկոյի հետ ։ Մենք ձեր կարծիքը և քայլը մերժում ենք , նաև անբարոյական ենք համարում այն որ պատերազմի ժամանակ կոչ անելով մեր 18-20 տարեկան տղաներին գնալ պատերազմ , պաշտպանել Հայրենիքը , զոհվել հանուն Հայրենիքի և այսօր նրանց սպանողների, մորթողների , գլխատողների հետ նեստել խաղաղություն խաղալ ու թեյ խմել ։

Իսկ բժիշկը որը փորձում է բուժել և այդ խեղված ճակատագրերը կյանքի վերադարձնել, նման քայլի համար պետք է ամաչի ։Ձեր բարեկեցության , նոր պաշտոնների ,անձնական շահերի և իշխանությունների թայֆին դուր գալու համար նման քայլի դիմելը անբարոյական է։ Սա դեռ մեղմ։

 

Դերասան Տիգրան Ներսիսյանի ֆեյսբուքյան էջից