Թուրքիան «ապտակել է» հայերին և Ռուսաստանին

Թուրքական «Anadolu» պետական գործակալության հաղորդմամբ, դեկտեմբերի 22-ին այդ երկրի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հարգել է Ռուսական կայսրության Կովկասյան բանակի դեմ Սարիղամիշի ռազմական գործողության ժամանակ զոհված թուրքերի հիշատակը։ Շատ բան կարելի է հիշեցնել Հայաստանի ժամանակակից քաղաքացիներին, այդ թվում նաև թուրքամետներին, որոնք գոռում են, որ պատրաստ են «դիմանալ, թե ինչպես են թուրքերը կմորթեն իրենց թոռներին, միայն Նիկոլը լինի»: 107 տարի առաջ՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, սկսվել է Սարիղամիշի օպերացիան։ Ավելին, թուրքական զորքերը նախահարձակ են եղել։ Մինչև 1915 թվականի հունվարի 18-ը (նոր տոմարով) ընթացող գործողության ժամանակ թուրքական 3-րդ բանակը պատերազմի նախարար, հրեա դյոնմե Իսմայիլ Էնվեր փաշայի և գերմանացի գեներալ Բրոնզարտ ֆոն Շելենդորֆի հրամանատարությամբ ջախջախվել է ռուսական Կովկասյան բանակի կողմից՝ հեծելազորի գեներալ Իլարիոն Վորոնցով-Դաշկովի հրամանատարությամբ։ Սա նույն 3-րդ թուրքական բանակն է, որն սկսել է բնաջնջել հայերին, սկսած թուրքական բանակ զորակոչված հայերի զինաթափումից, որոնք հետո ստիպված էին իրենց համար զանգվածային գերեզմաններ փորել՝ «խրամատներ փորելու» պատրվակով։ Հետո այդ հայերին (100% «արդյունավետությամբ») գնդակահարել ու թաղել են այս «խրամատներում»… Ինչևէ, գրեթե նույն ժամանակ թուրքերը սկսել են ասորիների և եզդիների ցեղասպանությունը Արևմտյան Հայաստանի այս հատվածներում․..

Սարիղամիշի գործողության ընթացքում աչքի է ընկել ռուս գեներալ-լեյտենանտ Նիկոլայ Նիկոլաևիչ Յուդենիչը՝ ապագա «սպիտակգվարդիականը», որը 1914 թվականի դեկտեմբերի 27-ից ղեկավարում էր պաշտպանվող ռուսական զորքերը և 2-րդ համախմբված կորպուսը։ Թուրքական 90 հազարանոց բանակը կորցրել է ավելի քան 70 հազար մարդ, որից ավելի քան 25 հազարը սպանվել և վիրավորվել են, 15 հազարը գերեվարվել, 30 հազարը՝ սառել։ Ռուսական բանակը կորցրել է ավելի քան 20 000 սպանված և վիրավոր, ավելի քան 6 000 մարդ ցրտահարվել է։ Սարիղամիշի գործողությունը ռազմական պատմության այն եզակի օրինակներից է, երբ պաշտպանական գործողությունների ընթացքում լուծվել է առաջխաղացող հակառակորդին ամբողջությամբ տապալելու խնդիրը։ Սարիղամիշի օպերացիայից հետո ռազմական գործողությունների կովկասյան թատերաբեմում նախաձեռնությունն անցել է Ռուսաստանին, որը կանխել է Օսմանյան կայսրության կողմից Անդրկովկասի, Հյուսիսային Կովկասի, Ղրիմի, Վոլգայի շրջանի և Կենտրոնական Ասիայի գրավումը։ Պարտված 3-րդ բանակը վերականգնելու համար երիտթուրքերը ստիպված եղան իրենց զորքերի մի մասը հետ քաշել Սիրիայից և Միջագետքից, ինչը թեթևացրել է այնտեղ գործող անգլիական զորքերի վիճակը։

Յուդենիչը այն ռուս գեներալն է, որը կռվել է թուրքերի դեմ Վանի ազատագրման ժամանակ, և ինչպես հայտնի է, Վանի ապստամբությունը և հայկական թաղամասերի պաշտպանությունը գլխավորել է լեգենդար շուշեցի Արամ Մանուկյանը։ Վանի և մերձակա քաղաքների ու գյուղերի հայերի լիակատար ոչնչացման սպառնալիքը, ինչպես նաև այն փաստը, որ թուրքամետ ուժերի կողմից Միջին Ասիայից դեպի Կովկաս բեկման իրական վտանգ կար, ցարական ռազմական հրամանատարությանը ստիպեցին ընդունել գեներալ Յուդենիչի առաջարկները և սկսել Վանի ազատագրման գործողությունը։ Յուդենիչի զորքերի 4-րդ Կովկասյան կորպուսը ղեկավարում էր հետևակի գեներալ, ռազմական գրող Պյոտր Իվանովիչ ՕԳԱՆՈՎՍԿԻՆ, որը շատ ակտիվ էր թուրքերի հետ մարտերում։ 4-րդ Կովկասյան կորպուսը առաջ է շարժվել չորս ջոկատով՝ Երևանի, Բայազետի, Մակուի և Բաքվի։

Հենց այդ ժամանակ է աշխարհը տեսել Կովկասյան 4-րդ կորպուսում ընդգրկված հայկական կամավորական ջոկատների հերոսական գործողությունները։ Մեջբերենք այդ մարտերի մասնակից, կազակների խորունժի (կորնետ) Ֆ. Ելիսեևի խոսքերը. «Մենք մտանք գյուղ։ Պարզվեց, որ հայկական է։ Այնտեղ միայն կանայք և երեխաներ էին։ Նրանք չեն լացում, այլ կենդանու պես ոռնում են և խաչակնքվում՝ ասելով. «Кристин! Кристин! Ирмян кристин!»։ Նրանցից ոչինչ չես հասկանում գյուղում տեղի ունեցած իրադարձությունների մասին։ Հանգստացնում եմ նրանց՝ ձեռքիս շարժումով։ Հանելով գլխարկս ու խաչակնքվելով՝ ցույց տվեցի, որ հիմա ռուսական զենքի պաշտպանության տակ են։ Եվ առանց կանգ առնելու, շարժվեցինք դեպի հարավ: Իսկ ծայրամասից այն կողմ տեսանք սարսափելի ոռնոցների պատճառը՝ տասնյակ սպանված երիտասարդներ՝ կոկորդները կտրած։ Պատկերը սարսափելի էր։ Կազակները լուռ նայում էին նրանց։ Եվ նրանց համար, որպես քրիստոնյաների, պատերազմի դեմքը փոխվում էր»… 1915 թվականի մայիսի 6-ին (18) ռուսական զորքերը ազատագրել են Վանը։ Գեներալ Նիկոլաևը դիվանագիտորեն առաջնագիծ դրեց հայ կամավորականներին․․․ Նրանց դիմավորել են որպես հերոսների, Վանը պաշարող թուրքերը փախան Վանա լճի հարավային ափով, դեպի Բիթլիս… Ավաղ, հետագայում ինչ-ինչ պատճառով ռուսական զորքերը 1917-18 թթ. լքել են կովկասյան ռազմաճակատը…

Իսկ 2021 թվականին Թուրքիայի փոխնախագահ Օքթայը մարդասպանների, բռնաբարողների, ցեղասպանների «հիշատակ է հարգել», այսինքն՝ քրիստոնյաների և, ընդհանրապես, ոչ մուսուլմանների դահիճների հիշատակը։ Նույն Վանա մարզում։ Այն, որ թուրքերը սովոր են և սիրում են «ապտակել» ժամանակակից Հայաստանի քաղաքացիներին, գաղտնիք չէ․ այդպիսի փտած, ապտակ կուլ տվող իշխանություն է հիմա Հայաստանում… Սակայն փոխնախագահ Օքթայը ապտակել է նաև Ռուսաստանին, քանի որ ժամանակակից Ռուսաստանը ոչ միայն ԽՍՀՄ-ի, այլև Ռուսական կայսրության իրավահաջորդն է։

Սերգեյ Շաքարյանց