Փաշինյանը խոստովանեց, որ էլի են մեքենաներ ձեռք բերել, նաև՝ իր համար

Ես պետք է խոստովանեմ, որ էլի ենք մեքենաներ ձեռք բերել, այդ թվում՝ ինձ համար։ Ես վարչապետ եմ եղել, մի քանի անգամ մեքենայով ճանապարհին ենք մնացել։ Դրանից բան չի լինում, կարող եմ իջնել բրդել խոդի գցել մեքենան։ Բայց հասկանում եք՝ 5-6 անգամ վարչապետին սպասարկող մեքենան փչացել է, այդ թվում՝ բնակավայրերում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդ մեքենաները ձեռք են բերվել օրինակ 2007 թվականին։

«Այդ մեքենաները նրա համար չեն, որ ինձ տեղից տեղ տեղափոխեն, նրա համար են, որ ՊՊԾ-ն իրականացնի օրենքով իր վրա դրված գործառույթները»,-ասաց նա։

Խոսելով Ալեն Սիմոնյանի համար ձեռք բերված մեքենայի մասին՝ Նիկոլ Փաշինյանը հղում արեց 2008 թվականին ձեռք բերված մեքենայի սպասարկման վրա ծախսվող մեծ գումարներին։