Ես երբեք չեմ ասել, որ բարձրաստիճան պաշտոնյայի սենյակում չպետք է կախված լինի երկրի ղեկավարի նկարը․ Նիկոլ Փաշինյան

Ես խոսել եմ ՀՔԾ քննիչի սենյակում Սերժ Սարգսյանի նկարի կախված լինելու մասին, ես երբեք չեմ խոսել այն մասին, որ բարձրաստիճան պաշտոնյայի սենյակում չպետք է կախված լինի երկրի ղեկավարի նկարը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Ինչ վերաբերում է իր նկարների կախված լինելուն, Փաշինյանն ասաց, որ հեղափոխությունից հետո չի եղել, բայց հետո հասկացել են, որ պետական ատրիբուտների նկատմամբ սենտիմենտալ, երկչոտ չպետք է լինել։

«Եթե մենք ստանձնել ենք պետական պատասխանատվություն, պետք է նաև պետական ատրիբուտներին, արարողակարգերին վերաբերվենք պատշաճ ձևով»,- ասաց Փաշինյանը։