Դիմե՞լ է արդյոք ՀՀ կառավարությունը ամերիկյան «Մետա» ընկերությանը՝ Մոնթեի նկատմամբ արգելափակումները վերացնելու պահանջով․ Հոխիկյան

Գրավոր պաշտոնական հարցում եմ ուղարկել ՀՀ ԱԳՆ-ին, ՊՆ-ին և ԲՏԱՆ-ին՝ պարզաբանելու, թե դիմե՞լ է արդյոք ՀՀ կառավարությունը ամերիկյան «Մետա» ընկերությանը՝ Մոնթեի նկատմամբ արգելափակումները վերացնելու պահանջով։

Մոնթեն Հայաստանի ազգային հերոս է, և եթե որևէ միջազգային կառույց նրան համարում է ահաբեկիչ, նշանակում է, որ այդ տրամաբանությամբ Հայաստանն էլ համարվում է ահաբեկչական երկիր, որը հերոսացնում է ահաբեկչին։ Այս պարագայում Հայաստանը պարտավոր է պետական մակարդակով դիմել Facebook, Instagram, WhatsApp ծառայությունների հեղինակ Meta ընկերությանը և պահանջել դադարեցնել Մոնթեի նկատմամբ արգելափակումները և նրան ահաբեկիչ համարելը։

Սպասում եմ նշածս գերատեսչությունների կողմից պաշտոնական պատասխանի։

 

Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից։