Փաշինյանը ձերբակալելով հարց չի լուծի, ուրեմն պետք է գնդակահարի բոլորիս (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Հայաստան» դաշինքի անդամ, հոգեբան Միհրդատ Մադաթյանը։

Անդրադառնալով «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի կալանավորման փաստին՝ Միհրդատ Մադաթյանը նշեց, որ սա այլախոհության դեմ բավականին լուրջ ոտնձգություն է․ «Ձերբակալելով Գառնիկ Իսագուլյանին, Առուշ Առուշանյանին, նախ մենք շատ ենք, մեր բերանը փակել չի լինի, և երկրորդ՝ իրենց կամքը կոտրել չի լինի, և եթե Գառնիկ Իսագուլյանը նախկինում՝ մինչև ձերբակալվելը իրենց խանգարում էր, ապա հետո շատ ավելի մեծ խնդիր է առաջացնելու իրենց համար, որովհետև ի տարբերություն ուսապարկերի, որոնց համար ձերբակալությունը սարսափելի վիճակ է, նույնիսկ բանակում ծառայելն է սարսափ, ընդդիմադիրները խնդիր չունեն ձերբակալվելու, հետո ազատ արձակվելու, և դրանից իրենց համոզմունքերը չեն փոխվելու»։

Հոգեբանի խոսքով՝ այսօր կարծիք հայտնելու համար ձերբակալումը պարզապես դեմոկրատիայի ոչնչացում է։

Խոսելով իշխանության վարած քաղաքականության մասին՝ բանախոսը ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանը կամայական ճանապարհով երկիրը տանում է փլուզման։

Խոսելով հանրության կողմից այն թյուր կարծիքի մասին, որ այս ընդդիմադիր ուժին չենք սիրում, չենք գնա իր հետևից, Մադաթյանը հավելեց, որ սա պատերազմ է, ոչ մեկը չգիտի՝ ով կհաղթի և երբ կհաղթի։ Այս իշխանությունը շատ արագ փոխվելու է, անկայուն ֆրակցիան բնության մեջ գոյատևել չի կարող։ «Ես լիահույս եմ, որ հաջորդ գարունը մեր հանրապետության գարունն է լինելու, մենք պետության և հայության գարուն ենք ունենալու», – ամփոփեց հոգեբանը։

Մանրամասները՝ տեսանյութում