Իսագուլյանի գործում սուտ մատնության մասով հանցակազմ առկա չէ․ իրավաբան
«Իսագուլյանին մեղադրանք է առաջադրվել սուտ մատնության հոդվածով։ Բայց ի՞նչ սուտ մատնության մասին է խոսքը, սուտ մատնությունը պետք է լինի կոնկրետ իրավապահ մարմնին։ Այդ նույն հաջողությամբ ես կարող եմ մեկի մասին զուգարանում մի բան ասել, մի ճաշարանի դիմաց կարող եմ կանգնել ու ասել՝ Կարապետյանն էս ինչը բանն է ասել, ու ինձ տանեն իբրև սուտ մատնություն կալանավորե՞ն։ Այստեղ սուտ մատնության մասով կամ 333 հոդվածի 2-րդ մասի 1 կետով հանցակազմ առկա չէ»,- հայտարարել է Գևորգ Պետրոսյանը։
Իրավաբանը համոզված է․ «Միտումնավոր մեղադրանք են առաջադրել 333 հոդվածի 2-րդ մասով, որպեսզի կարողանան կալանավորել Իսագուլյանին»։
Գևորգ Պետրոսյանը հաստատում է․ «Այսօր ԱԱԾ, Ոստիկանութփյունը ծառայեցվում են բացառապես Փաշինյանին՝ իր իշխանությունը պահելու համար»։