Իսագուլյանի փաստաբանը պահանջում է վերացնել կալանքը որպես խափանման միջոց. ուղիղ

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի փաստաբան Աննա Ծառուկյանն այցելել է Վերաքննիչ դատարան՝ խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ բողոք ներկայացնելու համար:

Արդեն 2-րդ օրն է, որ կալանավորված է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

Հիշեցնենք՝ Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, դեկտեմբերի 22-ին բավարարեց Գառնիկ Իսագուլյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը:

Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում Գառնիկ Իսագուլյանը ներգարվվել էր որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1 կետով՝ սուտ մատնություն կատարելու հատկանիշներով:

Գործը վերաբերում է Նիկոլ Փաշինյանի մամուլի նախկին խոսնակ, այժմ Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանի ՝ թուրքական, ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու մասին Գառնիկ Իսագուլյանի արած հայտարություններին:

Հիշեցնենք, որ այս մասին մեկ տարի առաջ հրապարակումներ են եղել տարբեր լրատվամիջոցներում, և Գառնիկ Իսագուլյանը տվել է գնահատականներ՝ հիմնվելով լրատվամիջոցների տարածած տեղեկատվության ու հրապարակումների վրա: