Եթե ՔՊ-ը Լուսավորի անմիջական մասնակցությամբ տզրուկաբուժությամբ չի զբաղվում, բա ի՞նչ է անում
Հիմա ես չեմ դուք եք, եթե ՔՊ-ն Լուսավորի անմիջական մասնակցությամբ տզրուկաբուժությամբ չի զբաղվում, բա ի՞նչ է անում: Բողոքարկում են վերանայման ոչ ենթակա դատական ակտ: Հանցագործ են սարքում վարչական դատավորին, քանի որ վերջինս իրավունք չուներ կիրառեր հայցի ապահովման միջոց, այն էլ դեռևս վարույթ չընդունված բողոքի մասով:
Լիբերալ արժեքների կեղծ կրողները ակնհայտ կերպով մասնակցում են Վանաձոր համայնքում իշխանության ուզուրպացիայի գործընթացին:
Ամոթ է, իսկապես: Ժամանակի քաղաքական գործիչը Հ1-ում աշխատանքի անցնելու նպատակով վաճառեց իր եղած և չեղած սկզբունքները:
«Հայրենիք»-ի թիմը կանգնած է լինելու ժողովրդավարության կողքին: Այս քաղաքական թյուրիմածությունները տեղ չունեն Հայաստանում»։
Հիշեցնենք, որ այսօր նախատեսված Վանաձորի ավագանու անդրանիկ նիստը չկայացավ, քանի որ «Լուսավոր Հայաստանը» բողոքարկման ոչ ենթակա ակտը բողոքարկել է վերաքննիչ վարչական դատաան, իսկ այդ ընթացքում վարչական դատարանի մեկ այլ դատավոր արգելել է Վանաձորի ավագանու նիստ անցկացնել ու համայնքապետ ընտրել։
Նշենք, որ հանրապետության երրորդ քաղաքում դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում հաղթանակ տանելուց հետո մամիկոն Ասլանյանը նախ ձերբակալվեց, ապա կալանավորվեց։ Նրա փաստաբանները տեղի ունեցածը քաղաքական հետապնդում են որակում։
Սոս Հակոբյանի ֆեյսբուքյան էջից