Սահմանամերձ Բաղանիսի ջրի խնդիրը լուծվում է

«Հայաստան» Հիմնադրամի միջոցներով ակտիվ կերպով ընթանում է Բաղանիսի խմելու ջրի նոր ցանցի կառուցումը, որի արդյունքում գյուղը կունենա շուրջօրյա ջրամատակարարում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տավուշի մարզի Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը։

«Հ.Գ. Հարգելի համագյուղացիներ մի քիչ էլ համբերենք ու ջրի խնդիրը կմնա անցյալում»,- գրել է համայնքի ղեկավարը։