Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 135, մահվան՝ 4 նոր դեպք

Հայաստանում դեկտեմբերի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 135 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 344 261-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 7939 է:
Նախորդ օրը գրանցվել է կորոնավիրուսով վարակված բուժառուների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք է գրանցվել: Դեկտեմբերի 24-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1496 է: Մեկ օրում, ընդհանուր առմամբ, մահացել է 4 քաղաքացի։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9435-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 407 է, ընդհանուր առողջացածներինը՝ 329 983, փաստացի բուժվողներինը՝ 4843: Մեկ օրում արվել է 6236 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 522 916 թեստավորում: