Նիկոլի իշխանությունն ինքն իր գերեզմանափորը կարող է լինել մարդու իրավունքների շարունակական խախտմամբ (տեսանյութ)

ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանն «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին առաջադրված մեղադրանքը և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելն իրավաչափ չի համարում:

«Ակնհայտ է, կարծում եմ, դա չեն էլ թաքցնում, որ դա քաղաքական հետապնդումների այդ շղթայի շարունակությունն է»,- LIVEnews.am-ի տաղավարում ասաց տիկին Ալավերդյանը:

Հայտնի իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հավաստմամբ,  2018 թվականից հետո Հայաստանում անհեթեթ է խոսել որևէ քրեական գործի իրավաչափության մասին:

«Ինչ է կատարվում Հայաստանում,- շարունակեց պարոն Իշխանյանը:- Վարչապետ կոչվածը կանչում է իր գրպանում գտնվող իրավապահ մարմինների ղեկավարներին և ասում է` այսինչի նկատմամբ քրեական գործ հարուցեք: Սա (Գառնիկ Իսագուլյանի նկատմամբ հարուցված քրեական գործը.- խմբ.) պետք է դիտարկել այդ տեսանկյունից»:

 

Մանրամասները տեսանյութում