Կապիտուլյանտի խունտան սկսել է բռնաճնշումների նոր փուլ՝ հայրենասեր մարդկանց կալանավորելով (տեսանյութ)

LIVEnews.am կայքի ստեղծագործական խումբը այցելել էր «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ երեկվանից գտնվում է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։

Հիշեցնենք, որ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ  Իսագուլյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ սուտ մատնություն։

Տեղեկացնենք, որ վարույթն իրականացնող մարմինը՝ Քննչական կոմիտեն, նախօրեին միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեկ 6 ժամ տևած նիստից հետո բավարարեց Քննչական կոմիտեի միջնորդությունը՝ կալանավորելով Գառնիկ Իսագուլյանին։

Այսօր ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն այցելել էր «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանին։ Որից հետո պատգամավոր Հայկ Մամիջանյանին հրավիրեցինք հարցազրույցի։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում։