Մենք Մայր Աթոռի հետ համատեղ ծրագիր պետք է առաջարկենք, որպեսզի վերականգնենք պատմամշակութային արժեքները․Փաշինյան

«Մենք Մայր Աթոռի հետ համատեղ ծրագիր պետք է առաջարկենք, որպեսզի վերականգնենք ու զարգացնենք վանական այն համալիրները, որոնք պատմամշակութային արժեք են»,- այսօր՝ դեկտեմբերի 23-ին, կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Գաղափարն այն է, որ կառավարության, եկեղեցու և բարերարների համատեղ ջանքերով այդ պատմամշակութային ժառանգությունը բլոր ստանդարտներին համապատասխան վերականգնվի: Երբ մեր եկեղեցիները գտնվում են Երևանում կամ խոշոր բնակավայրերին մոտ, այդտեղ շատ թե քիչ բարվոք վիճակ է, բայց մենք ճարտարապետական գլուխգործոցներ ունենք, որոնք նաև շատ մեծ հոգևոր նշանակություն ունեն, որոնք գտնվում են բանուկ ճանապարհներից հեռու: Գաղափարն այն է, որ կառավարությունն իր վրա վերցնի ենթակառուցվածքների խնդիրը, հայ եկեղեցին ներդրում անի բուն վանական համալիրի վերականգնման վրա, և բարերարները: Հույս ունեմ, որ այս ուղղությամբ կկարողանանք կոնկրետ արդյունքների հասնել»,-ասաց Փաշինյանը:

Նա նկատեց, որ այսօր շատ պատմամշակութային գլուխգործոցներ վտանգված են, վատ վիճակում են: