ՌԴ Զինված ուժերը Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման երաշխավորն են․ Շոյգու

Սիրիայում տեղակայված ռուսական զորախումբն այդ երկրում խաղաղության պահպանման երաշխավորն է, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի զինված ուժերի անձնակազմը, չորեքշաբթի ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ավելի քան մեկ տարի ռուս խաղաղապահները պայմաններ են ստեղծում Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում խաղաղ կյանքի հաստատման համար՝ օգնելով վերականգնել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները։ Այս պահին ոչ մի լուրջ միջադեպ թույլ չի տրվել»,- ասել է նախարարը ՌԴ ռազմական գերատեսչությանը կից Հանրային խորհրդի լիագումար նիստում։